Կենտրոնականի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Վրացյան փողոցում
11.01.2023 10:57
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները հունվարի 10-ին Վրացյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 30-ամյա Սերգեյ Ք.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: