22-ամյա երիտասարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով
11.04.2023 12:00
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում ապրիլի 10-ին Արագածոտնի մարզի Օշական գյուղում հայտնաբերվել և Կոտայքի բաժին է տեղափոխվել 22-ամյա Սուրեն Ղ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: