Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Գավառում
13.03.2024 11:32
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 12-ին ոստիկանության Գավառի բաժնի քրեական հետախույզների հետ Գավառ քաղաքի Ազատության փողոցում հայտնաբերել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 41-ամյա Հարություն Թ.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի (Սպանության փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: