Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով
12.01.2023 11:32
Հետախուզվողի հայտնաբերում
Հունվարի 11-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Աշոցքի բաժին է ներկայացվել Վրաստանի քաղաքացի, 48-ամյա Ալեքսանդր Զ.-ն: Նա 2017 թ. հուլիսի 4-ից Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: