Հետախուզվողը հայտնաբերվեց համատեղ ուժեղացված ծառայության ընթացքում
Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի, Երևան քաղաքի վարչության ՀՆԳ 2-րդ վաշտի և ՈԶ հատուկ վաշտի ծառայողները համատեղ ուժեղացված ծառայության ընթացքում Եղվարդի խճուղում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Մաշտոցի բաժին են տարել 24-ամյա Հովհաննես Հ.-ին,մ որը 2021 թ. օգոստոսի 20-ից ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 363-րդ (Անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: