ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Դիլիջանում
23.12.2022 11:19
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈԳՎ, Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 22-ին Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Դիլիջանի բաժին է տարվել է 31-ամյա Ադամ Գ.-ն, որը Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: