Հետախուզվողը հայտնաբերվեց Արտաշատ քաղաքում
13.01.2021 10:25
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողները հունվարի 12-ին Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 35-ամյա Մանուկ Հ.-ին, որը 2020 թ. դեկտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Մանուկ Հ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: