Հետախուզվում էր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով
13.01.2023 11:34
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈԳՎ և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 12-ին Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել և Մաշտոցի բաժին է ներկայացվել 29-ամյա Արման Ա.-ն, որը ոստիկանության Դիլիջանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի (Առողջությանը թեթև վնաս պատճառելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: