Հետախուզվում էր կեղծիքի և խարդախության փորձի մեղադրանքով
13.02.2023 12:49
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները փետրվարի 11-ին Վանթյան փողոցում հայտնաբերել և բաժին են ներկայացրել 40-ամյա Էդգար Կ.-ին, որը ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 34-178-րդ (Խարդախության փորձը) հոդվածների մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: