Հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով
 
                                            Ոստիկանության Կենտրոնական և Եղեգնաձորի բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 11-ին Վայոց ձորի մարզի Շատին գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և Կենտրոնական բաժին է տեղափոխվել 39-ամյա Միխայիլ Հ.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					