Խուլիգանության և վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 11-ին բաժին է ներկայացել 31-ամյա Արեգ Պ.-ն, որը 2022 թ. նոյեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ (Խուլիգանությունը) և 171-րդ (Առողջությանը թեթև վնաս պատճառելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
