Հետախուզվողը հայտնաբերվել և ներկայացվել է դատարան
13.10.2022 10:44
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 12-ին Չարենցավան քաղաքի կայարանամերձ հրապարակում հայտնաբերվել է 45-ամյա Ռուդիկ Ղ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: