31-ամյա կինը հետախուզվում էր ծեծի մեղադրանքով
 
                                            Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 13-ին Թեհրան-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և Շենգավիթի բաժին է ներկայացել 31-ամյա Արփինե Հ.-ն: Նա 2021 թ. հունիսի 5-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն: 
Արփինե Հ.-ն ներկայացվել է նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					