ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան

Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳ վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ աշխատակիցների համատեղ օպերատիվ-ուղեկցող խմբի կողմից փետրվարի 13-ին, ժամը 3.55-ին, Մյունխեն-Ֆրանկֆուրտ-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 55-ամյա Արայիկ Վ.-ն: Նա 2014 թ. սեպտեմբերի 12-ից ոստիկանության Ապարանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-189-րդ (Կեղծ ձեռնարկատիրությանը հանցակցելու) և 38-205-րդ (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն հանցակցելը) հոդվածների մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ կալանք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: