ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում

Հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ, Սյունիքի մարզային վարչության և Մեղրիի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում օգոստոսի 13-ին Մեղրիի սահմանային անցակետում հայտնաբերել և ոստիկանության Մեղրիի բաժին են տեղափոխել 48-ամյա Մեհդի Ֆ.-ին, որը օգոստոսի 8-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: