ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթուղթ կեղծելու մեղադրանքով
15.03.2023 11:03
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները, Գյումրիի հաշվառման-քննական Հյուսիսային կենտրոնի ծառայողների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, մարտի 14-ին նույն կենտրոնում հայտնաբերել և Կումայրիի բաժին են տեղափոխել 33-ամյա Քերոբ Յ.-ին: Նա մարտի 1-ից ՌԴ Սամարայի մարզի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (Փաստաթուղթ կեղծելը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է Շիրակի մարզի դատախազություն և հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: