Հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ
15.12.2020 11:38
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Նաիրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 14-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան ժամանել և Նաիրիի բաժին է ներկայացվել 41-ամյա Արթուր Մ.-ն, որը 2016 թ. դեկտեմբերից որպես դատապարտյալ հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Արթուր Մ.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: