Հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային վերահսկողության բաժնում
 
                                            Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 13-ին «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային վերահսկողության բաժնում հայտնաբերել են 39-ամյա Արմեն Ա.-ին, որը դեկտեմբերի 26-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 Նա ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					