Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
16.01.2023 12:23
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 2-րդ բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 14-ին Խանջյան փողոցում հայտնաբերել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 29-ամյա Ավետիս Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: