Հետախուզվում էր գողության և գողությանը հանցակցելու մեղադրանքով
16.01.2023 12:31
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 14-ին Երևան քաղաքի Սվաճյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 23-ամյա Դավիթ Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-177-րդ (Գողությանը հանցակցելը), 177-րդ (Գողությունը) և 38-34-177-րդ (Գողության փորձին հանցակցելը) հոդվածների մեղադրանքով:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: