Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
16.01.2023 12:39
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 14-ին ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 28-ամյա Էդգար Ա.-ն, որը նոյեմբերի 29-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Էդգար Ա.-ի ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: