Հետախուզվում էր մարմնական ծանր վնասվածք պատճառելու մեղադրանքով
 
                                            Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 15-ին Սևան քաղաքի Չարենցի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 18-ամյա Նարեկ Կ.-ն, որը հունվարի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:
 Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: 
 Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					