Հետախուզվում էր ծեծի մեղադրանքով
16.03.2023 11:43
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները մարտի 15-ին Սարի թաղի 11-րդ փողոցում հայտնաբերել և բաժին են տարել 42-ամյա Մանուկ Գ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: