Թմրամիջոցների իրացման համար հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան
16.03.2023 11:46
Հետախուզվողի հայտնաբերում
Մարտի 15-ին ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ-ուղեկցող խումբը Թբիլիսի քաղաքից Հայաստան է տեղափոխել 45-ամյա Ռուբեն Ս.-ին, որը 2018 թ. հունիսի 25-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 266-րդ և 267.1-րդ հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: