ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով

Իրացնելով ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալները՝ ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախույզները մարտի 15-ին Գեղանիստ գյուղում հայտնաբերել և բաժին են ներկայացրել 26-ամյա Դերենիկ Գ.-ին: Նա փետրվարի 15-ից գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: