ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը վերադարձավ Հայաստան և օդանավակայանից տեղափոխվեց ոստիկանություն

«Զինանոց-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 15-ին, ժամը 06.20-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՌԴ-ից Հայաստան է վերադարձել 14.02.2019թ.-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող 44-ամյա Մհեր Մ.-ն, որը նույն օրը, ժամը 07.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: