Հետախուզվողը ներկայացել է կամավոր
16.05.2020 12:36
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Մայիսի 15-ին ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով հետախուզվող Գևորգ Հ.-ն, մեղայականով ներկայացել է Սևանի քննչական բաժին:
Խափանման միջոցը կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: