Հետախուզվողը հայտնաբերվեց համայնքային ոստիկանների և վետերանների համատեղ միջոցառումներով
16.07.2020 11:12
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների և վետերանների խորհրդի անդամների համատեղ միջոցառումներով հուլիսի 15-ին, ժամը 20.50-ին, Րաֆֆու փողոցում հայտնաբերվել և Մալաթիայի բաժին բերման է ենթարկվել 35-ամյա Հրանուշ Դ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը) կամ վնասելը մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: