Մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում
 
                                            Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 15-ին Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել 43-ամյա Արամայիս Բ.-ն, որը 2011 թ. նոյեմբերի 21-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					