Շորթման կասկածանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
17.01.2023 11:04
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության ՔՈԳՎ, Բազումի բաժնի և Լոռու մարզային վարչության քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում մոր հետ Բազումի բաժին է ներկայացել 17-ամյա Գնել Հ.-ն: Նա հունվարի 6-ից ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի (Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շորթում կատարելը) 2-րդ մասի կասկածանքով:
Ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: