Հետախուզվում էր Ղազախստանի Հանրապետության իրավապահների կողմից
17.01.2023 11:09
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 16-ին Կոտայքի բաժին է ներկայացել 69-ամյա Արտեմ Պ.-ն: Նա 2022 թ. սեպտեմբերի 20-ից Ղազախստանի Հանրապետության Պետրոպավլովսկ քաղաքի դատարանի կողմից հետախուզվում էր ՂՀ քրեական օրենսգրքի 24-րդ և 367-րդ հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվողի ներկայանալու մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: