Խարդախության մեղադրանքով հետախուզվողը վերադարձավ ՀՀ և ներկայացավ ոստիկանություն
17.02.2023 11:44
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 16-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և բաժին է ներկայացել 45-ամյա Արսեն Ե.-ն, որը 2020 թ. փետրվարի 10-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: