Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում
17.02.2023 11:45
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 16-ին բաժին է ներկայացել 29-ամյա Կարիկ Ու.-ն, որը 2022 թ. սեպտեմբերի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ (Խուլիգանությունը) և 195-րդ (Ֆիզիկական ներգործությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: