Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
17.05.2024 10:25
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 16-ին Շենգավիթի բաժին է ներկայացել 19-ամյա Դավիթ Գ.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Դավիթ Գ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: