Հետախուզվողը հայտնաբերվեց համատեղ միջոցառումների արդյունքում
17.10.2019 13:18
Հետախուզվողի հայտնաբերում
Հոկտեմբերի 16-ին, ժամը 09.50-ին, ոստիկանության Նոր Նորքի և Եղեգնաձորի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Երևանի Գյուրջյան փողոցից բերման են ենթարկել 57-ամյա Լևոն Մ.-ին, որը հոկտեմբերի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: