Հետախուզվողը հայտնաբերվեց Ջրվեժ գյուղի ճանապարհին
17.10.2022 10:21
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հոկտեմբերի 15-ին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի ճանապարհին հայտնաբերել և ձերբակալել են 28-ամյա Լևոն Գ.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: