Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Երևանում
18.10.2022 10:54
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 17-ին Դավիթ Բեկի փողոցում հայտնաբերվել և ոստիկանության Էրեբունու բաժին է տեղափոխվել 22-ամյա Էդմոն Տ.-ն, որը օգոստոսի 18-ից Մոսկվա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասի (Տրանսպորտի անվտանգ աշխատանքն ապահովող պահանջները կամ կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: