Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի շնորհիվ
19.01.2023 11:24
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 18-ին բաժին է ներկայացել 34-ամյա Արման Խ.-ն, որը 2022 թ. օգոստոսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ (Սպանության փորձը) և 335-րդ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: