Կենտրոնական բաժնի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 18-ին Ջիվանու փողոցից բերման են ենթարկել 29-ամյա Մարտին Ե.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: