Կենտրոնականի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
 
                                            Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 18-ին Վարդանանց փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 32-ամյա Սաբրինա Ղ.-ին, որը հոկտեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ բացակայելու արգելանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					