Հետախուզվողը վերադարձավ բացատրական աշխատանքի արդյունքում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների և վետերանների բացատրական աշխատանքի շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է վերադարձել 40-ամյա Մանուկ Մ.-ն, որը հոկտեմբերի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով: Նա օդանավակայանից ներկայացվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: