Հետախուզվողը հայտնաբերվեց Լոռու մարզի Ուրասար գյուղում
20.01.2022 10:58
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վարդենիսի և Ստեփանավանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 19-ին Լոռու մարզի Ուրասար գյուղի տներից մեկում հայտնաբերվել և Վարդենիսի բաժին բերման է ենթարկվել 31-ամյա Նարեկ Գ.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: