Հետախուզվողը հայտնաբերվեց Գառնիի ձորում
 
                                            Ոստիկանության ՔՈԳՎ և Արտաշատի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 19-ին Գառնիի ձորում հայտնաբերվել և Արտաշատի բաժին է տեղափոխվել 64-ամյա Վաչիկ Ս.-ն: Նա մարտի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ (Առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 194-րդ (Հոգեկան ներգործությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
 Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					