Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 19-ին, ժամը 08.30-ին, Քասախ գյուղից բերման է ենթարկվել Ատոմ Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: