Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Մասիսում
01.03.2024 12:01
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 29-ին Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 44-ամյա Հարություն Ս.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: