Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
20.12.2022 12:19
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների և վետերանների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 19-ին Արաբկիրի բաժին է ներկայացել 32-ամյա Ալբերտ Մ.-ն, որը նոյեմբերի 16-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: