Սպանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց և կալանավորվեց
20.12.2022 12:24
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի և Շենգավիթի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 19-ին Խորենացու և Բեյրութի փողոցների խաչմերուկում հայտնաբերել, ձերբակալել և Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել 56-ամյա Ռուդիկ Ղ.-ին, որը դեկտեմբերի 2-ից Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: