23-ամյա երիտասարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով
20.12.2022 12:33
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դեկտեմբերի 19-ին Երևան քաղաքի Աճառյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 23-ամյա Նվեր Հ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: