Հետախուզվում էր դատավճռի կատարումից խուսափելու համար
20.12.2022 12:34
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Հրազդանի բաժնի և Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 19-ին Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 32-ամյա Նարեկ Հ.-ն, որը նոյեմբերի 9-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) մեղադրանքով դատավճռի կատարումից խուսափելու համար:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: