Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Դիլիջանում
20.12.2022 12:38
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները դեկտեմբերի 19-ին Դիլիջան քաղաքի Գայի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 38-ամյա Արտակ Բ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: